Անդրադարձ Փաշինյանի, այսպես ասած, «արմատներին» ու ոչ միայն
27.04.2024 | 20:09
Ինչու՞ է տավուշեցի Նիկոլը Տավուշը տանում կրակի բերան: Ողջամտության տեսանկյունից դա որևէ կերպ հասկանալ, կարծում եմ, դժվար է, իսկ ընդունել ուղղակի անհնար է, եթե այլ բառեր չգործածեմ:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...